Հեռուստատեսությունը թողած Նագիեւը որոշել է վերադառնալ թատրոն

17:30   4 հոկտեմբերի, 2022

Դերասան եւ հեռուստահաղորդավար Դմիտրի Նագիեւ դուրս է եկել գրեթե բոլոր հեռուստատեսային նախագծերից, սակայն շարունակում է մասնակցել թատերական ներկայացումներին, գրում է Teleprogramma.pro-ն։

Հայտնվել են «Կիսյա»  անվանումով թատրոնի պաստառներ, որում գլխավոր դերով հանդես է գալիս կգա Նագիեւը։ Նոյեմբերի 23-ին Նագիեւը ելույթ կունենա Մոսկվայում, իսկ դեկտեմբերի 3-ին՝ Սանկտ Պետերբուրգում։ Ներկայացման տոմսերի արժեքը տատանվում է 1,5-ից 7 հազար ռուբլու շրջանում:

Սեպտեմբերի վերջ դերասանուհի Վալերիա Կլիմովան հայտարարել էր, որ Նագիեւը մեկ տարով արձակուրդ է վերցրել հեռուստատեսային նախագշերից։

Ավելի վաղ, «Գոլոս» նախագծից հեռանալուց հետո, Նագիեւը КВН -ի նոր եթերաշրջանում փոխարինել էր Ալեքսանդր Մասլյակովին`անցկացնելով սեպտեմբերի 24-ին թողարկված նոր եթերաշրջանի առաջին խաղը։



© NEWS.am STYLE