Քիմ Քարդաշյանը ավելի քան 1 միլիոն դոլար կվճարի կրիպտոարժույթի գովազդի խախտման համար

13:56   4 հոկտեմբերի, 2022

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համաձայնել է կրիպտոարժույթի գովազդում խախտում անելու դիմաց 1,26 մլն դոլար տուգանք վճարել, հայտարարել է ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը(SEC):

Փաստաթղթի համաձայն՝ Քարդաշյանը 2021 թվականի հունիսին սոցիալական ցանցերում հաղորդագրություն է հրապարակել EMAX թվային արժույթի մասին, որը պոտենցիալ գնորդների համար հղում էր պարունակում: Ավելի ուշ Քարդաշյանը նշել էր, որ հաղորդագրությունը գովազդային է, սակայն չի նշել, որ դրա դիմաց ստացել է 250 հազար դոլար։

Հայտարարության մեջ նշված է, որ Քարդաշյանը ստիպված է եղել ստացված միջոցների մասին հաղորդագրություն հրապարակել։ Բացի վերոնշյալ տուգանքից Քիմը 3 տարի չի կարող կրիպտոարժույթների վերաբերյալ գովազդ անել:



© NEWS.am STYLE