Սթիվեն Սիգալը մանկական ուռուցքաբանական կենտրոնի փոխարեն մարտարվեստի կենտրոն կկառուցի Ռուբլյովկայում

19:23   4 հոկտեմբերի, 2022

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը հանդիսանում է մերձմոսկովյան «Գորկի հոլդինգ» ընկերության բաժնետոմսերի 26 տոկոսի սեփականատերը, որը հսկայական հողատարածք է ձեռք բերել Օդինցովոյի շրջանում, հայտնում է Baza հրատարակությունը:

Մոսկվայի մարզի իշխանությունները Օդինցովոյի շրջանում 8,2 հեկտար տարածությամբ հող են վարձակալել Սիգալից՝ մինչեւ 2026 թվականը:

Այս տարածքում մեկ հեկտար հողատարածքն արժե ավելի քան մեկ միլիոն ռուբլի. այն ծառայելու է մարտարվեստի միջազգային կենտրոն կառուցելուն: Նման հողատարածքի շուկայական արժեքը, ըստ հրատարակչության, կազմում է 800 միլիոն ռուբլի:

Հայտնի է, որ տարածքն օգտագործվել է Ն. Ն. Բլոխինի անվան Ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական ​​կենտրոնի կողմից: 2018 թվականին հողը աճուրդի է հանվել, սակայն պայմանով, որ տարածքը պիտի օգտագործվի միայն երեխաների բուժմանը ծառայող հաստատություն կառուցելու համար:



© NEWS.am STYLE