Քիմ Քարդաշյանը ջղայնացել է Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում Քանյե Ուեսթի «չարաճճիություններից »

20:28   4 հոկտեմբերի, 2022

Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում ռեփ կատարող Քանյե Ուեսթի բաճկոնի վրայի «Սպիտակների կյանքը կարեւոր է» արտահայտությունը զայրացրել է Քիմ Քարդաշյանին, հայտնում է Hollywood Life-ը:

View this post on Instagram

A post shared by @lex_luthah

Նորաձեւության շաբաթվա ընթացքում կայացած Yeezy ապրանքանիշի փակ ցուցադրության ընթացքում Ուեսթը հայտնվել է «Սպիտակների կյանքը կարեւոր է» արտահայտությամբ բաճկոնով: Աղբյուրը ասել է, որ Քիմը զայրացել է այդ քայլից, քանի որ շատ լավ գիտի, թե ինչպես է Քանյեն վերաբերվել Black Lives Matter շարժմանը:

«Նա գիտի, որ Քանյեն սիրում է սկանդալներ հրահրել, ուստի նա չի պատրաստվում մասնակցել այդ ամենին», - ասել է HollywoodLife-ի աղբյուրը եւ հավելել, որ Քիմը զայրացել է նաեւ, որ նախկին ամուսինը շոուին հրավիրել է քաղաքական ակտիվիստ եւ Daily Wire փոդքասթի հեղինակ Քենդիս Օուենսին, ով նախկինում Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ուժեղ քննադատն է եղել:



© NEWS.am STYLE