Ռոբի Ուիլյամսը նոր երգով պատմել է հոգեկան առողջության խնդիրների մասին

22:17   4 հոկտեմբերի, 2022

Բրիտանացի երաժիշտ Ռոբի Ուիլյամսը երգը նվիրել է հոգեկան խնդիրներին՝ այդ մասին խոստովանելով իտալական Corriere թերթին տված հարցազրույցի ընթացքում։

Անցյալ ամիս Ուիլյամսը թողարկել է XXV ալբոմը, որի երգերից մեկը կոչվում է Lost եւ կյանքի իմաստի կորստի մասին է: Երգիչը նշել է, որ երգը 1995-ից 2000 թվականների մասին է, երբ ինքն իրեն կորցրել էր եւ շոուբիզնեսում իր աշխատանքը սրել է հոգեկան խնդիրները:

Նա վստահեցրել է, որ դժվարություններն այժմ անցյալում են եւ ինքն իրեն դուր է գալիս:



© NEWS.am STYLE