Աննա Սեդոկովան բողոքել է առողջական խնդիրներից

23:23   4 հոկտեմբերի, 2022

Երգչուհի Աննա Սեդոկովան իր տելեգրամյան ալիքում նշել է, որ համերգից հետո որոշել է ընթրել եւ թունավորվել է:

«Ես շատ փիս թունավորվել եմ: Համերգից հետո որոշեցի «բուժել» ինձ, մտածեցի երեկոյան կընթրեմ: Եւ դա, իհարկե, սխալ էր», - դժգոհել է Սեդոկովան:

Նա պարզաբանել է, որ դիետայի ընթացքում օրգանիզմը ետ է վարժվել գիշերը ուտելուց: Նա հետեւորդներին հարցրել է, թե ինչպես ազատվել ծանր թունավորումներից:



© NEWS.am STYLE