«նիկոլիզմը մոտենում է ավարտին. սորոսական գործիչներին խորհուրդ եմ տալիս պատրաստել իրենց լեգենդները». Մհեր Մկրտչյան

16:15   4 հոկտեմբերի, 2022

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում նոր հրապարակում է արել`անդրադառնալով մարդկանց, որոնք քաղաքական փոփոխությունների ժամանակ փոխում են իրենց դիրքորոշումը:

«Անկախ ամեն ինչից նիկոլիզմը մոտենում է ավարտին.

նիկոլին սատարող կամ լատենտ սատարող սորոսական մշակույթի գործիչներին խորհուրդ եմ տալիս նախապես պատրաստել իրենց լեգենդները` ով, ինչպես եւ ում ներկայությամբ է ձեզ բռնաբարել, ծեծել եւ ստիպել դառնալ երկիրը եւ տղերքի սերունդ կործանելու մասնակից:

Օգտագործեք թատրոնի բեմը փորձերի համար` համոզիչ լինելը ձեզ օգնել է բազմաթիվ կոչումներ ստանալ նախկին եւ ներկա իշխանությունների օրոք:

Մաղթում եմ ձեզ նախկինի պես անթերի խաղ ապագայում», - գրել է ռեժիսորը:

Օրերս Մհեր Մկրտչյանն անդրադարձել էր Առաջին ալիքի գործադիր տնօրերնի տեղակալ եւ գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի` «Կյանք ու կռիվ» ֆիլմը հանրայինով չցուցադրելու հրապարակմանը:

««Կյանք ու կռիվ» ֆիլմի ստեղծագործական արժեքը (եթե ունի) դժվար վնասվի որևէ մեկի կողմից:

Եթե հաղթանակած հայկական բանակի մասին ֆիլմը չցուցադրելու պատճառը ոչ թե քաղաքական է, այլ նրանում է, որ չունեք դրա իրավունքը` իրավունք ունեցողին գտնելը փոքր Հայաստանում կարծում եմ դժվար չի լինի: Այսօր 2022-ի սեպտեմբերի 30-նն է», - գրել էր ռեժիսորը։



© NEWS.am STYLE