«Հիմա Ալիեւը անում է նույնը, ինչ Հիտլերը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում». Օրկյանը՝ Սերբիայի նախագահի կողմից Ալիեւին ուղված շնորհավորանքի մասին

19:59   4 հոկտեմբերի, 2022

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանը, ով այս օրերին ակտիվորեն մեկնաբանում է ՀՀ սահմաններին տիրող իրավիճակն ու դրան զուգահեռ ընթացող իրադարձությունները, անդրադարձել է Սերբիայի նախագահի շնորհավորական ուղերձին Ալիեւին:

View this post on Instagram

A post shared by Kev Orkian (@realkevorkian)

«Թույլ տվեք սկսել հետեւյալ հարցադրումից: Արդյո՞ք ես եմ գժվել, թե աշխարհը: Բավական չէ վերջին երեք շաբաթվա ընթացքում հարյուրավոր հայեր ջարդի են ենթարկվել, զինվորները խեղվել են ու նկարահանվել՝ ժամանցի նպատակով, հիմա էլ Սերբիայի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Ալիեւին եւ նշել, թե որքան հայտնի է նա Եվրոպայում: Հիմա ո՞վ է գժվել: Ե՞րբ է Հիտլերը, այդքան շատ հրեաների ցեղասպանելու եւ սպանելու եւ հայերի ոչնչացված լինելու անհրաժեշտության մասին խոսելու համար, հայտնի եղել Եվրոպայում: Եվ հիմա Ալիեւը անում է նույնը, ինչ Հիտլերը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում:

Անկեղծորեն, արդյո՞ք հնարավոր է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը բոլորին անմեղսունակ է դարձրել: Իսկապես: Ինչու՞ ենք մենք շնորհավորում այդ Ալիեւին, ով կարծես սխալ է ձեւավորվել, եւ ցեղասպանում եւ սպանում է: Մենք շնորհավորում ենք, Սերբիայի նախագահը շնորհավորում է նրան: Անկեղծորեն աշխարհը գժվել է: Բավակա՛ն է», - տեսանյութում ասում է Օրկյանը:

Օրերս շոումենը խոսել էր ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինվորները մահապատժի էին ենթարկում գերի ընկած հայ զինվորներին:

View this post on Instagram

A post shared by Kev Orkian (@realkevorkian)

«Դա ցեղասպանություն է, ջարդ, որն իրականանում է ամեն օր եւ ոչ մի կառավարություն Ադրբեջանի կառավարության եւ զինվորների նկատմամբ համապատասխան գործողություններ չի իրականացնում... Սա նման է սարսափ ֆիլմի, քանի որ տեսնում ենք ինչպես են ցեղասպանում մեր սիրելի հերոսներին եւ նկարահանում դա՝ զվարճանքի նպատակներով... Դուք բոլորդ սրիկաներ եք», - ասել էր Օրկյանը:



© NEWS.am STYLE