«Անքնություն». Հարություն Ղուկասյանի նոր ֆիլմը էկրաններ կբարձրանա հոկտեմբերի 28-ին

21:44   4 հոկտեմբերի, 2022

Շուտով էկրաններ կբարձրանա նոր «Անքնություն» ֆիլմը. այն կսկսի ցուցադրվել բոլոր կինոթատրոններում հոկտեմբերի 28-ից, գրված է ֆիլմի ֆեյսբուքյան էջում: Ֆիլմը հոգեբանական դրամա է, թրիլլեր:

Ֆիլմը DSG Media Prodaction-ի արտադրանքն է, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Հարություն Ղուկասյանն է, պրոդյուսերները՝ Արմեն Սողոյանը, Արտակ Դալդումյանը եւ հենց ինքը՝ ռեժիսորը:

Նախագծի սաունդթրեքի հեղինակը Արման Պարսամյանն է, տնօրենը՝ Արամ Գրիգորյանը: Գլխավոր դերում Սամվել Թադեւոսյանն է,  նկարահանվել են նաեւ Ինգրիտ Կոկչյանը, Բաբկեն Չոբանյանը եւ Ալիս Մելիքսեթյանը:



© NEWS.am STYLE