«Հարյուրից մեկ» շոուն նոր հաղորդավար կունենա հանձինս կինոպրոդյուսեր Ալեքսանդր Ակոպովի

10:19   5 հոկտեմբերի, 2022

Կինո եւ հեռուստապրոդյուսեր Ալեքսանդր Ակոպովը կդառնա«Հարյուրից մեկ» հեռուստանախագծի նոր հաղորդավարը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝  հղում տալով «Ռոսիա-1» հեռուստաալիքի ներկայացուցիչներին։

Նոր հաղորդավարի մասնակցությամբ առաջին եթերի օրը հայտնի չէ:

Ակոպովից առաջ հաղորդումը վարել է շոումեն Ալեքսանդր Գուեւիչը, սակայն 2022-ի ապրիլին թողել է նախագծի հաղորդավարի եւ գեղարվեստական ղեկավարի աշխատանքը:



© NEWS.am STYLE