«Մենք ճորտ էինք, դարձանք ստրուկ», - Պուգաչովան` իր քննադատներին

11:21   5 հոկտեմբերի, 2022

Երգչուհի Ալլա Պուգաչովան «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում դիմել է քննադատներին:

 «Ինչ օրհնություն է, որ մարդիկ, ում ես տանել չէի կարողանում, ատում են ինձ: Ճորտ էինք, դարձանք ստրուկ», - գրել է երգչուհին:

View this post on Instagram

A post shared by ALLA PUGACHEVA (@alla_orfey)

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ալլա Պուգաչովան Արդարադատության նախարարությանը խնդրել էր իրեն ճանաչել օտարերկրյա գործակալ, ինչպես ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին, ինչպես նաեւ դատապարտել էր պատերազմը: Այս արարքը հավանության էր արժանացել Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի կողմից:

Ավելի վաղ երգչուհու նկատմամբ նույնպես ճնշում էր գործադրվել, ինչը կրկին կապված էր Գալկինի հակապատերազմական դիրքորոշման հետ: 



© NEWS.am STYLE