Ժիզել Բունդհենը եւ Թոմ Բրեդին ամուսնալուծության համար փաստաբան են վարձել

13:23   5 հոկտեմբերի, 2022

Սուպերմոդել Ժիզել Բունդխենի եւ ամերիկացի ֆուտբոլիստ Թոմ Բրեդիի հարաբերություններում առկա խնդիրները կարող են ավարտվել ամուսնալուծությամբ. ամուսինները երկուսն էլ ամուսնալուծության համար փաստաբան են վարձել, Page Six-ին հայտնել են բազմաթիվ աղբյուրներ:

«Չեմ կարծում, որ մենք վերամիավորում կտեսնենք. նրանք երկուսն էլ փաստաբան են վարձել »,- ասել է հրատարակության աղբյուրներից մեկը:

Մեկ այլ աղբյուր նշել է, որ երբեք չէր մտածի, որ այս վեճը կավարտվի:

Աղբյուրները նշել են, որ զույգի համար երեխաների հետ հարաբերությունները չափազանց կարեւոր են, հետեւաբար նրանք կձգտեն համատեղ խնամակալության։

Ենթադրվում է, որ ամուսնալուծության հայցը կներկայացվի Ֆլորիդայի նահանգային դատարան`ըստ նրանց բնակության վայրի: Բաժանման ենթակա գույքի արժեքը կազմում է 26 միլիոն դոլար:

Ժիզելն այժմ ապրում է Մայամիում, մի տանը, որն ամուսնու հետ վարձել են 2020 թվականին:



© NEWS.am STYLE