«Միասին». Sebu-ը նոր սինգլ է թողարկել

10:53   5 հոկտեմբերի, 2022

Ամերիկահայ երգիչ, Capital Cities խմբի մենակատար Սեպուհ Սիմոնյանը (Sebu), երաժիշտ  Բոբբի Նուրմանդի հետ նոր համատեղ աշխատանք է ներկայացրել: Այս մասին երգիչը հայտնել է իր պաշտոնական ինստագրամյան էջում:

Սինգլը կոչվում է «Միասին»:

View this post on Instagram

A post shared by SEBU (@sebusimonian)

«Մենք այս գործում միասին ենք: Հուսով եմ, որ դուք ինձ կտեսնեք լավագույնս: Ես մեկ կողմ եմ դրել եսասիրությունս. սա ապրելու կամ մեռնելու հարց չէ: Capital Cities-ի եւ Բոբբի Մուրմանդի համատեղ «Միասին» սինգլը թողարկվել է: Պարզապես ասեք «բարեւ, ինչպե՞ս ես»», - հրապարակմանը կից գրել է Սեպուհը:

Նշենք, Հայաստանում երգիչը ճանաչում է ձեռք բերել Սիրուշոյի հետ համատեղ «Վույ աման» երգով, որը թողարկվել է 2017 թվականին:



© NEWS.am STYLE