«Սիրում եմ հայ լինելը». Գեւ Օրկյան

16:51   5 հոկտեմբերի, 2022

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հպարտացել է իր հայ լինելով:

310412985_616420023493502_3104541861687732883_n.jpg (160 KB)

Stories բաժնում հրապարակված լուսանկարին կից Օրկյանը գրել է. «Սիրում եմ հայ լինելը: Չեմ լռելու մինչեւ իմ ժողովուրդը խաղաղության մեջ չապրի»:

Վերոնշյալ լուսանկարից բացի Օրկյանը հրապարակել է նաեւ տեսանյութ, որում անդրադառնում է 17 հայ ռազմագերիների վերադարձին:

View this post on Instagram

A post shared by Kev Orkian (@realkevorkian)

«Ես կրկին խոսելու եմ նրա մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում, քանի որ այն ինչ կատարվում է աննախադեպ է: Մենք կորցնում ենք տարածքներ, անմեղ մարդիկ եւ Մեծ Բրիտանիայում ու Եվրոպայում ոչ ոք չի հաղորդում այդ մասին: Ամո՛թ ձեզ: Չգիտե՞ք ինչու: Ես գիտեմ ինչու: Միգուցե վարձատրվել եք Ալիեւի կողմից:

Նախորդ օրը 17 ռազմագերիների ադրբեջանական կողմը վերադարձրել է Երեւանին՝ Ամերիկայի պահանջով: Միգուցե մենք հազար զինվոր ունենք, որոնք Ադրբեջանի կողմից պահվում են, եւ նրանք ընդհամենը 17-ին են վերադարձրել: Սա նշանակում է, որ մնացյալ 983-ը խեղվում են, սպանվում են եւ խոշտանգվում են ժամանցի նպատակով: Շնորհավորում եմ լավ առաջընթաց է:

Այս ամենի կողքին ցանկանում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանը առաջ է քաշել խաղաղության պայմանագիր: Բացատրեմ սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ ազերի զինվորը կգա ձեր տուն, կթակի դուռը եւ կասի, որ որոշել է այնտեղ տեղափոխվել , որ կարող է այդտեղ ապրել, քնել ձեր կնոջ հետ երբ ցանկանա եւ վարի ձեր մեքենան երբ ցանկանա: Եւ երբ այդ խաղաղության համաձայնությունը անհետանա նա կասի, որ վերցնում է ձեր տունը, կոչնչացնի ձեր ընտանիքը եւ կվարի ձեր մեքենան կյանքի մնացած հատվածում: Որովհետեւ սա է այն խաղաղության համաձայնությունը, որը առաջարկում է նա: Չե՞ք կարծում, որ դա հիմարություն է: Արթնացե՛ք մարդիկ, բավական է», - տեսանյութում ասում է Օրկյանը:

Երեկ շոումենն անդրադարձել էր Սերբիայի նախագահի՝ Ալիեւին ուղված շնորհավորանքին:

View this post on Instagram

A post shared by Kev Orkian (@realkevorkian)

«Թույլ տվեք սկսել հետեւյալ հարցադրումից: Արդյո՞ք ես եմ գժվել, թե աշխարհը: Բավական չէ վերջին երեք շաբաթվա ընթացքում հարյուրավոր հայեր ջարդի են ենթարկվել, զինվորները խեղվել են ու նկարահանվել՝ ժամանցի նպատակով, հիմա էլ Սերբիայի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Ալիեւին եւ նշել, թե որքան հայտնի է նա Եվրոպայում: Հիմա ո՞վ է գժվել: Ե՞րբ է Հիտլերը, այդքան շատ հրեաների ցեղասպանելու եւ սպանելու եւ հայերի ոչնչացված լինելու անհրաժեշտության մասին խոսելու համար, հայտնի եղել Եվրոպայում... Անկեղծորեն աշխարհը գժվել է: Բավակա՛ն է», - հրապարակված տեսանյութում ասում էր Օրկյանը:



© NEWS.am STYLE