Սարիկ Անդրեասյանը կրկին հայր կդառնա (ֆոտո)

12:01   5 հոկտեմբերի, 2022

Ռուսական շուկայի հայ ռեժիոսոր Սարիկ Անդրեասյանը  հայտնել է հարսնացուի՝ դերասանուհի Լիզա Մորյակի հղիության մասին՝ լուսանկարներ հրապարակելով իր էջում:

View this post on Instagram

A post shared by Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

«Կարծում եմ՝ լուսանկարներից ամեն ինչ պարզ է։ Ինչ-որ բարդ բաներ գրելն անիմաստ է։ Վստահ եմ, որ փոքրիկը լավ ծնողներ է ընտրել, եւ մենք նրան հուսահատ չենք անի։ Հայրիկի խելքով եւ մոր գեղեցկությամբ ոչինչ վախենալու չի լինի: Ես երջանիկ եմ: Շնորհակալ եմ, սիրելիս»,- հուզիչ լուսանկարին կից գրել է Սարիկը։

Սարիկը նախորդ ամուսնությունից արդեն երկու որդի ունի՝ Մարկը եւ Մարտինը:



© NEWS.am STYLE