Բանակաշինության գործում ունեցած մեծ ավանդի համար. Անաիս Սարդարյանը ՀՀ ՊՆ-ից Պատվոգիր է ստացել

12:53   5 հոկտեմբերի, 2022

Դերասանուհի Անաիս Սարդարյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում նոր հրապարակում է արել`ցույց տալով ՀՀ ՊՆ-ից ստացած իր Պատվորգիրը:

310296312_581057907125286_8681890824222640448_n.jpg (313 KB)

Անաիսը, որ վերջին պատերազմների ընթացքում կազմակերպել է մի շարք օգնության ծրագրեր`բանակի համար, Պաշտպանության Նախարարությունից ստացել է Պատվոգիր`բանակաշինության գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նշված է պատվոգրի տեքստում:

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել զավակների հետ: «Ավելի հարուստ չի լինում», - լուսանկարը կարճ ու բովանդակալից մակագրել էր Անաիսը։

 



© NEWS.am STYLE