Բրեդ Փիթը պատասխանել է բռնության վերաբերյալ Ջոլիի մեղադրանքներին

17:27   5 հոկտեմբերի, 2022

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը պատասխանել է, բռնության վերաբերյալ, նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի մեղադրանքներին, հայտնում է CNN-ը:

Ավելի վաղ Ջոլին նախկին ամուսնուն մեղադրել էր 2016 թվականին մասնավոր ինքնաթիռում թռիչքի ժամանակ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում զավակներից մեկին խեղդելու եւ մյուսին բռունցքով հարվածելու համար:

Դերասանի ներկայաուցիցչները հայտնել են, որ նախկին կնոջ մեղադրանքները ճիշտ չեն:

«Անջելինա Ջոլիի պատմությունը շարունակում է զարգանալ ամեն անգամ, երբ նա նոր չհիմնավորված մեղադրանքներ է ներկայացնում։ Բրեդը պատասխանատվություն է կրել իր արածի համար, սակայն չարածի համար նա դա չի անի: Այս նոր մեղադրանքները բաձարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է դերասանի մենեջերը։



© NEWS.am STYLE