Քորթնի Քարդաշյանն ու Թրեւիս Բարքերը միասին չեն ապրում

18:11   5 հոկտեմբերի, 2022

Քորթնի Քարդաշյանն ու ռոք երաժիշտ Թրեւիս Բարքերն այս գարնանը ամուսնացել էին, սակայն  դեռեւս միասին չեն ապրում:

Ըստ E! ամսագրի՝ զույգը միասին ապրելու համար ճիշտ ժամանակ է փնտրում:

«Մենք գտնվում ենք այն կետում, երբ մենք որոշում ենք, ինչպես միավորել մեր ընտանիքներն ու մեր երեխաներին», - ասել է Քորթնին Dear Media-ի փոդքաստի եթերում եւ հավելել, որ ամեն կիրակի ողջ ընտանիքով ընթրում են Թրեւիսի տանը:

Հիշեցնենք, որ անցյալ աշնանը Թրեւիս Բարքերը ամուսնության առաջարկություն էր արել Քորթնի Քարդաշյանին: Թմբկահարն իր սիրելիին ադամանդյա մատանի էր նվիրել օվկիանոսի ափին, որտեղ կարմիր վարդերից սիրտ էր գծված ափին: Քորթնին ավելի ուշ խոստովանել էր, որ սխալմամբ կոտրել է մատանին: Գարնանը զույգը ամուսնացել էր:



© NEWS.am STYLE