Նիկոլաս Քեյջը «Լքել Լաս Վեգասը» ֆիլմում օսկարի արժանացած դերի համար չի վարձատրվել

19:26   5 հոկտեմբերի, 2022

Ռեժիսոր Մայքլ Ֆիգիսը The Hollywood Reporter-ի փոդքաստի ընթացքում խոստովանել է, որ թե՛ ինքը, եւ թե՛ դերասան Նիկոլաս Քեյջը «Լքել Լաս Վեգասը» ֆիլմի համար հոնորար չեն ստացել:

Նա նշել է, որ իրեն եւ Քեյջին խոստացված վճարումները միասին կազմել են 100.000 դոլար, սակայն Lumier Pictures-ը հրաժարվել է վճարել դերասաններին՝ պատճառաբանելով, որ ֆիլմը, իբր, շահույթ չի ունեցել։ Ֆիգիսը նշել է, որ ֆիլմի ստեղծման համար ծախսվել է 4 միլիոն դոլար, իսկ կինոթատրոններում ցուցադրությունից այն շահել է 32 միլիոն: Ռեժիսորը նշել է նաեւ, որ, հակառակ այդ ամենին, ֆիլմը հաջողություն է բերել իրեն եւ Նիկոլաս Քեյջին:

«Դե լավ ոչինչ, քանի որ իմ կարիերան աճ գրանցեց, իսկ հաջորդ ֆիլմի համար լավ վարձատրվեցի: Իսկ Նիքը մեկ տարի անց արդեն մեկ ֆիլմի համար ստանում էր 20 միլիոն դոլար»,- պարզաբանել է Ֆիգիսը։



© NEWS.am STYLE