Փիրս Բրոսնանը դատի է տվել իրեն եւ իր ընտանիքին հետապնդող կնոջը

22:11   5 հոկտեմբերի, 2022

Բրիտանացի դերասան Փիրս Բրոսնանը դատական հայց է ներկայացրել 55-ամյա կնոջ նկատմամբ, ով հետապնդել է կիրեն եւ իր ընտանիքին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հավելելով, որ դերասանը հայտնի է «Ջեյմս Բոնդ 007» ֆիլմում իր դերակատարմամբ:

Դերասանն ասել է, որ կինը մի քանի անգամ եկել է իր տուն եւ խոսակցության բռնվել իր կնոջ եւ տղաների հետ:

«Սկզբում նաասաց, որ փնտրում է Դիկ Վան Դեյքին, սակայն ինձ գտնելուց հետո մնաց մեր տան մոտ: Նա ինձ երկու տարօրինակ թղթադրամ տվեց, ասաց, որ իրեն 1,5 հազար դոլար է անհրաժեշտ նոր անվադողերի համար, եւ տվեց իր նկարած նկարը», - պատմել է դերասանը:

Բրոսնանը հայտնել է նաեւ, որ իրավապահ մարմնի ներկայացուցիչներին չի հաջողվել ձերբակալել մեղադրյալին:



© NEWS.am STYLE