Քլոե Քարդաշյանին ծաղրել են վատ ֆոտոշոփի համար

23:32   5 հոկտեմբերի, 2022

Համացանցի օգտատերերը քննադատել են Քլոե Քարդաշյանին՝ լուսանկարներում ֆոտոշոփի չափն անցնելու համար, հայտնում է Page Six-ը:

Օրերս ամերիկահայ հեռուստաաստղ եւ գործարար Քլոե Քարդաշյանը նոր լուսանկար էր հրապարակել՝ մարմինն ընդգծող սեւ հանդերձանքով: Հետեւորդները նկատել էին, որ գոտկատեղն անհամաչափորեն նեղացել է եւ անհամապատասխան է ուսերին եւ մարմնի մնացած մասերին, իսկ ետեւի ֆոնին գտնվող պատերն ու բուխարին պղտորված են:

khloe.jpg (202 KB)

Քլոե Քարդաշյանը, քննադատություններին վերջ տալու նպատակով, որոշել է հեռացնել լուսանկարը եւ հերքել դրա հրապարակված լինելը:

«Ես երբեք նման լուսանկարը չեմ հրապարակել իմ էջում։ Ու՞ր է ապացույցը, որ ես նման բան եմ արել: Մարդիկ այնքան տարօրինակ են»,- իր անձնական բլոգում գրել է Քլոե Քարդաշյանը։



© NEWS.am STYLE