«Տեսնես հասցրի՞ն մեզ անիծել». Մարջան Ավետիսյանը`մահապատժի ենթարկված հայ զինվորների մասին

20:48   5 հոկտեմբերի, 2022

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինվորներին մահապատժի ենթարկելուն:

310564181_612795357296557_892271113704809845_n.jpg (80 KB)

«Տեսնես ի՞նչ էին զգում թշնամու կողմից գնդակահարվող զինվորները, տեսնես հասցրի՞ն մեզ անիծել 18-ին «ժողովրդի» կողքին լինելու, ու այժմ անտարբերության քողի տակ ապրողներիս»,- գրել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվել էր տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորները մահապատժի էին ենթարկում գերի ընկած հայ զինվորներին:



© NEWS.am STYLE