Hard Rock Cafe Yerevan-ը միանում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման արշավին

21:09   5 հոկտեմբերի, 2022

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) պորտֆելային ընկերություններից մեկը՝ Hard Rock Cafe Yerevan-ը միանում է կրծքագեղձի  քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման միջոցառումներին՝ Hard Rock Café International-ի ամենամյա արշավի շրջանակներում, հայտնում են ԱՆԻՖ-ից («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»):

Ողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում ճաշացանկում կլինեն հատուկ ուտեստներ, որոնց հասույթը կփոխանցվի Հայ-ամերիկյան առողջությանկենտրոնին: ԱՆԻՖ-ը ողջունում է իր գործընկերոջ մասնակցությունը եւ կարեւորում սոցիալական պատասխանատվության առկայությունը:

Կենտրոնի տնօրենուհի Խաչանուշ Հակոբյանը նշել է, որ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամը  առաջին շահույթ չհետապնդող  կազմակերպությունն է եղել Հայաստանում, որը սկսել է կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման եւ կանխարգելման լայնածավալ ծրագրեր դեռեւս 90-ականների սկզբից՝ փրկելով 16,069 կնոջ:

«Իրազեկման անհրաժեշտությունը, սակայն, շարունակում է կարեւոր մնալ եւ այս ուղղությամբ ջանքերը կարող են փրկել ավելի շատ կյանքեր։ Ողջունելի է, որ «Հարդ Ռոք Կաֆե Երեւան»-ը ստանձնել է այս հարցում մեզ միանալու առաքելությունը»,- նշել է նա:

Hard Rock International-ը նշում է 23-րդ ամենամյա PINKTOBER արշավը՝ համագործակցելով աշխարհահռչակ շեֆ-խոհարար եւ կրծքագեղձի քաղցկեղը վերապրած Դոմինիկ Կրենի հետ: Կազմակերպության հաստատությունները ողջ աշխարհում  աջակցելու են Ամերիկյան քաղցկեղի միությանը եւ իրենց տեղակայման երկրներում համանման կազմակերպություններին:



© NEWS.am STYLE