Ջոնի Դեփը նախկին կնոջ հետ դատավարության փաստաբաններին հրավիրել է ԱՄՆ-ում կայանալիք իր առաջին համերգին

11:17   6 հոկտեմբերի, 2022

Հոլիվուդյան դերասան եւ երաժիշտ Ջոնի Դեփն ԱՄՆ-ում կայանալիք իր առաջին համերգին հրավիրել է փաստաբաններին, որոնք Էմբեր Հերդի հետ դատավարության ընթացքում պաշտպանել են իրեն։ Այս մասին հայտնում է TMZպորտալը։

Ջոնին իր ամերիկյան շրջագայությունը սկսել է երաժիշտ Ջեֆ Բեքի հետ Վաշինգտոնում գտնվող The Anthem երաժշտական ​​հարթակում, որտեղ ներկա են եղել նրա փաստաբաններ Կամիլա Վասկեսն ու Բեն Չուն։

Ավելի վաղ Us Weekly-ն գրել էր, որ Դեփը հարաբերությունների մեջ է իր փաստաբան Ջոել Ռիչի հետ, ով պաշտպանել է նրան The Sun թերթի հետ սկանդալում։ Հաղորդվում էր, որ դերասանն ու փաստաբանը հանդիպում են արդեն մեկ ամսից ավելի։ Սկզբում նրանք գաղտնի հանդիպում էին հյուրանոցներում՝ սիրավեպը թաքցնելու համար, սակայն այժմ չեն ամաչում հանրության առաջ զգացմունքներն ի ցույց դնելուց։ Նրանց ծանոթության ժամանակ Ջոել Ռիչն ամուսնացած էր, սակայն այժմ նա ամուսնալուծվում են։ Փաստաբանը երկու երեխա ունի։

 



© NEWS.am STYLE