Հիլարի Սուոնքը հայտարարել է, որ սպասում է երկվորյակների ծնունդին

12:13   6 հոկտեմբերի, 2022

Ամերիկացի դերասանուհի Հիլարի Սուոնքը եւ նրա ամուսինը՝ Ֆիլիպ Շնայդերը սպասում են երկվորյակների լույս աշխարհ գալուն։ Այս մասին հայտնում է People-ը։

48-ամյա օսկարակիր դերասանուհին բարի լուրով կիսվել է Good Morning America-ի եթերում։

«Սա այն է, ինչ ես վաղուց էի ցանկանում, եւ իմ հաջորդ նպատակը մայրանալն է։ Եվ ոչ թե մեկ երեխա, այլ երկու: Անհավատալի է: Այնքան հիանալի է, որ կարող եմ խոսել այս մասին եւ կիսվել»,- ասել է Սուոնքը։

Եթերից կարճ ժամանակ անց դերասանուհին հայտնվել է «Ուղիղ եթերում Քելիի եւ Ռայանի հետ» հաղորդմանը եւ պատմել, թե ինչպես է ընթանում իր հղիությունը:

«Այժմ ես ինձ հիանալի եմ զգում: Ճիշտ է, հագուստս չի համապատասխանեց ինձ։ Օրերս ստիպված էի մի փոքր կտրել ջինսերս, որ կարողանամ կրել»,- խոստովանել է նա:

Սուոնկը պարզաբանել է, որ եւ՛ իր ընտանիքը, եւ՛ Շնայդերի ընտանիքը երկվորյակներ ունեն՝ հավելելով, որ ոգեւորված է շարունակելու «ընտանեկան ավանդույթը»։



© NEWS.am STYLE