Նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո Ալեք Բոլդուինը կշարունակի աշխատել «Ժանգը» ֆիլմի վրա

13:07   6 հոկտեմբերի, 2022

Ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Ալեք Բոլդուինը կշարունակի աշխատել «Ժանգը» ֆիլմի վրա՝ նկարահանման հրապարակում կինեմատոգրաֆիստ Գալինա Հաթչինսի ոչ դիտավորյալ սպանությունից հետո։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։

Հաթչինսը մահացել է 2021 թվականի հոկտեմբերին։ «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Բոլդուինը կրակել է ատրճանակից՝ պատահաբար սպանելով նրան եւ վիրավորելով ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուզային։ Դերասանի խոսքով՝ ինքը չի սեղմել ձգանը, այլ միայն սեղմել եւ բաց թողել է այն՝ հետեւելով Հաթչինսի ցուցումներին, ով լիցքավորել է ատրճանակը։ Այն պետք է լիցքավորված լիներ դատարկ պարկուճներով, սակայն պարզվել է, որ դրանք եղել են մարտական։

Նկարահանումները կվերսկսվեն 2023 թվականի հունվարին։ Նշվում է, որ ֆիլմի հետագա ճակատագիրը դիտարկվել է դատարանում։ Գործընթացի մասնակիցներից մեկն էլ եղել է սպանված օպերատորի ամուսինը՝ Մեթյուն։ Արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել նկարահանումները։ Ֆիլմի ռեժիսոր Սոուզան հայտարարել է, որ իր համար «պատիվ է տեսնել այս [նկարահանման] բիզնեսը մինչեւ վերջ՝ Գալինա Հաթչինսի անունից»։

Նշվում է, որ Մեթյուը կդառնա ժապավենի գործադիր պրոդյուսերը։ Նա համաձայնել է, որ կնոջ մահը «սարսափելի դժբախտ պատահար էր»։



© NEWS.am STYLE