11:35 6 հոկտեմբերի, 2022Դերասան Բեն Ավետիսյանը հայր է դարձել։ Ընտանիքի համալրման մասին նա հայտնել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում։

Հրապարակված կադրում Բեն ու նրա կինը՝ Դիանան գրկել է նորածնին։ «Ճուտիկս ծնվեց», - հրապարակումը կարճ մակագրել է երիտասարդ հայրիկը։
Հունիս ամսին զույգը բացահայտել էր փոքրիկի սեռը։