Dior-ը նախատեսում է Ռուսաստանում վերաբացել կոսմետիկայի եւ օծանելիքի իր խանութները

17:39   6 հոկտեմբերի, 2022

Dior Beauty-ն ծրագրում է վերսկսել ռուսական բիզնեսի աշխատանքը, գրում է «Известия»-ն՝ հղում անելով CORE.XP խորհրդատվական ընկերությանը։ Խանութների բացման ստույգ ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Միեւնույն ժամանակ, միայն գեղեցկության ցանցն է սպասում «վերակենդանացման»՝ Dior հագուստի, պայուսակների եւ աքսեսուարների հիմնական խանութները մնում են փակ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարից բազմաթիվ օտարերկրյա ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում կամ նույնիսկ հայտարարել են շուկայից դուրս գալու մասին՝ հակառուսական պատժամիջոցների ֆոնին։ Բայց նրանցից ոմանք աստիճանաբար սկսեցին խոսել Ռուսաստան վերադառնալու մասին։ Օրինակ, օգոստոսի սկզբին Tous ոսկերչական ապրանքանիշը վերաբացեց իր խանութները Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում:

Սա հաստատում է փոխվարչապետ, արդյունաբերության եւ առևտրի նախարար Դենիս Մանտուրովի խոսքերն այն մասին, որ կազմակերպությունները, որոնք դադարեցրել են իրենց աշխատանքը ռուսական շուկայում, դեռ շահագրգռված են ապագայում աշխատանքները շարունակելու համար։



© NEWS.am STYLE