Ջարեդ Լետոն կմարմնավորի Կարլ Լագերֆելդին՝ դիզայների մասին կենսագրական ֆիլմում

18:21   6 հոկտեմբերի, 2022

Օսկարակիր Ջարեդ Լետոն Կառլ Լագերֆելդի մասին պատմող կենսագրական ֆիլմում կմարմնավորի դիզայներին՝ հանդես գալով գլխավոր դերում։ Այս մասին հայտնում է WWD պորտալը։

Ֆիլմի սյուժեի մանրամասները չեն հրապարակվում։ Ամենայն հավանականությամբ, նախագիծը կներառի Լագերֆելդի կյանքի հիմնական իրադարձություններն ու ռոմանտիկ հարաբերությունները, ինչպես նաեւ 1983 թվականից Chanel ապրանքանիշի նրա լեգենդար ղեկավարությունը: Այժմ պրոդյուսերները ռեժիսորի թեկնածուներ են փնտրում։ Թողարկման ամսաթիվը անհայտ է:

JARED LETO.jpg (166 KB)

Լագերֆելդը հավաքածուներ է ստեղծել Chanel-ի, Fendi-ի, Choe-ի համար եւ եղել է աշխարհի լավագույն դիզայներներից մեկը։ Նա մահացել է 2019 թվականին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։

Լետոն վերջերս նկարահանվել է «Մորբիուս» կոմիքսային ֆիլմում եւ «Գուչիի տուն» դրամայում: Մի քանի տարի առաջ նա պետք է մարմնավորեր նկարիչ Էնդի Ուորհոլին, սակայն նախագիծը սառեցվեց։



© NEWS.am STYLE