Քլոե Քարդաշյանը Քանյե Ուեսթին խնդրել է «դադարել խախտել նախկին կնոջ հոգեկան աշխարհը»

19:29   6 հոկտեմբերի, 2022

Քանյե Ուեսթը Քարդաշյանների ընտանիքին մեղադրել է իր դստերը՝ Չիկագոյին ծննդյան օրվա ժամանակ «փախցնելու» մեջ, իսկ Քլոե Քարդաշյանը պատասխանել է: Այս մասին հայտնում է Marca.com-ը։

Քլոե Քարդաշյանը որոշել է պաշտպանել քրոջը՝ Քիմ Քարդաշյանին եւ ռեփերին հորդորել է «դադարել քանդել նրա հոգեկանը»։ Նա նաեւ խնդրել է, որ Քիմին ու իր երեխաներին հանգիստ թողնի, որպեսզի նրանք ապրեն երջանիկ եւ խաղաղ։

«Դու իմ զարմիկների ու զարմուհիների հայրն ես, եւ ես փորձում եմ հարգալից լինել քո հանդեպ, բայց խնդրում եմ, դադարեցրիր Քիմբերլիին տանջել եւ օգտագործել մեր ընտանիքը, երբ ցանկանում ես հիշեն քեզ։ Կրկին այս պատմությունները ծննդյան օրվա մասին: Բավական է։ Մենք բոլորս գիտենք ճշմարտությունը, եւ ես կարծում եմ, որ բոլորը հոգնել են դրանից»,- գրել է Քլոե Քարդաշյանը։

Բայց ռեփերին հանգստացնելու փոխարեն նա էլ ավելի բուռն արձագանք է առաջացրել, որում Քանյեն նոր մեղադրանքներ է հնչեցրել։



© NEWS.am STYLE