Արքայազն Ուիլյամը Փրինսթաունում գտնվող տղամարդկանց 200-ամյա պատմություն ունեցող բանտ է ժառանգել

20:49   6 հոկտեմբերի, 2022

Եղիսաբեթ թագուհու մահից հետո արքայազն Ուիլյամը դարձել է իր հոր մոտ 400 միլիոն դոլար արժողությամբ գույքի պորտֆելի սեփականատերը՝ ներառյալ HMP Dartmoor բանտը: Այս մասին հայտնում է New York Post-ը։

1809 թվականից բանտը գտնվում է Պրինսթաունում՝ անգլիական Դեւոն կոմսությունում։ C կատեգորիայի տղամարդկանց բանտը վերապատրաստման եւ վերաբնակեցման հաստատություն է, որը բանտարկյալներին, հիմնականում սպիտակ օձիքով աշխատողներին, հնարավորություն է տալիս զարգացնել իրենց հմտությունները, որպեսզի նրանք կարողանան աշխատանք գտնել եւ ազատվելուց հետո վերադառնալ համայնք:

prince.jpg (118 KB)



© NEWS.am STYLE