Հայտնի են BET Hip Hop Awards 2022-ի հաղթողները

22:01   6 հոկտեմբերի, 2022

ԱՄՆ-ում հայտնի են դարձել BET Hip Hop Awards 2022-ի հաղթողները: Ամբողջական ցանկը հրապարակված է միջոցառման կայքում։

Տարվա արտիստ է ճանաչվել ռեփեր Քենդրիկ Լամարը։ Կատարողը հաղթել է հինգ այլ անվանակարգերում՝ «Տարվա ալբոմ», «Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ», «Լավագույն կատարում», «Տարվա երգ» եւ «Տարվա ռեժիսոր»: Տարվա խումբ ճանաչվել է EarthGang-ը:

Հիփ-հոփ արտիստ Դրեյքը արժանացել է երեք մրցանակի՝ մեկը լավագույն համագործակցության համար եւ երկուսը լավագույն ֆիթի համար: Տարվա երգը ճանաչվել է որպես Big Energy արտիստ Լատտոն։ Լիզզոյի «About Damn Time» երգը հաղթել է ամենաազդեցիկ թրեք անվանակարգում, Glorilla-ն դարձել է լավագույն նորահայտ ռեփեր, իսկ DJ Drama-ն՝ լավագույն DJ։

Մրցանակ է ստացել նաեւ 50 Cent-ը։ Ռեփեր Քանյե Ուեսթը, չնայած տասը անվանակարգին, ոչ մի մրցանակի չի արժանացել։



© NEWS.am STYLE