Մորգենշտերնի ռեստորանի վրա վեց գործ է հարուցել անօրինական ներգաղթյալների պատճառով

23:37   6 հոկտեմբերի, 2022

Ռեփեր Մորգենշտերնի ռեստորանը՝ KAIF Provenance-ը, վեց վարչական գործ է ստացել վեց անօրինական աշխատողների պատճառով։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։

Այժմ կատարողին սպառնում է մինչեւ 6 միլիոն ռուբլի տուգանք:

Վեց անօրինական ներգաղթյալներ են եկել Կենտրոնական Ասիայից, աշխատել են խոհանոցում եւ որպես հավաքարար։ Հայտնաբերված խախտումներից հետո Կենտրոնական վարչական շրջանի դատախազությունն արդեն արձանագրություններ է ուղարկել «Օտարերկրյա քաղաքացու ապօրինի ներգրավումը Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային գործունեությանը» հոդվածով միգրացիոն հարցերի բաժին։

Սեպտեմբերին Մոսկվայի Տվերսկոյի դատարանը 90 օրով կասեցրել է ռեփեր Ալիշեր Մորգենշտերնի ռեստորանի աշխատանքը։ Ինչպես նշել են դատարանում, որոշման պատճառ է հանդիսացել հաստատության կողմից սանիտարահամաճարակային չափանիշների չպահպանումը։ 200 հազարից մինչեւ կես միլիոն ռուբլի տուգանք սպառնացել է սննդի օբյեկտին ստուգումից հետո, որը պարզել է, որ ռեստորանում սննդի եւ աման լվացող մեքենայի փաստաթղթեր չեն եղել։ Բացի այդ, ենթադրվում է, որ խոհարարները սնունդ պատրաստելիս չեն պահպանել ջերմաստիճանի ռեժիմը։



© NEWS.am STYLE