Շագանակագույնի երանգները․ 2022 թվականի աշնան ամենաոճային պայուսակները (ֆոտո)

16:47   7 հոկտեմբերի, 2022

Աշխարհում ինչ-որ բան փոխվում է, իսկ ինչ-որ բան հավերժական է. ցուրտ եղանակի գալուստով ինքնաբերաբար միանում է «տուր ինձ ծածկոց, լատտե, փափուկ գուլպաներ եւ նոր պայուսակ» ռեժիմը։ Նույնիսկ, եթե մյուս սեզոններին դուք իսկապես չեք սիրում լատտե եւ ավելի շատ նախընտրում եք ընդարձակ ուսապարկեր: Բայց աշունը հենց դրա համար է․ ձեզ շրջապատելու հարմարավետ փոքրիկ իրերով, եւ մենք ձեզ համար լավ ընտրություն ենք պատրաստել:

Տաք շոկոլադե երանգի աքսեսուարները պաշտոնապես լավագույն գնումն են աշնան համար։ Բնական երանգի շնորհիվ դրանք ձեր կերպարին խորություն եւ բնականություն են հաղորդում, ի դեպ, այն ընդգծում է մաշկի գույնը՝ մի փոքր ստվերելով այն։ Եվ նույնիսկ, եթե ժամանակ չեք ունեցել ամռանը վառ գույներով հագուստով փորձարկումներ կատարելու համար եւ այս գաղափարը տեղափոխել եք աշուն, շագանակագույնը «կմեկտեղի» ձեր բոլոր գաղափարները:

32145.jpg (35 KB)

2586214.jpg (27 KB)

4896586.jpg (43 KB)

789655.jpg (30 KB)

4865.jpg (48 KB)

7862552.jpg (49 KB)

36423.jpg (28 KB)

785485.jpg (26 KB)

8214.jpg (30 KB)

Աղբյուրն ու լուսանկարները՝ Thevoicemag.ru



© NEWS.am STYLE