«Կլինիկա» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Վայնբերգը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ

10:11   7 հոկտեմբերի, 2022

«Կլինիկա» ֆիլմի պրոդյուսեր եւ սցենարիստ 62-ամյա Էրիկ Վայնբերգին մեղադրանք է առաջադրվել սեռական ոտնձգության 18 կետով: Այս մասին հայտնում է The Independent-ը։

Հրապարակման համաձայն՝ 2014 թվականից մինչեւ 2019 թվականը տղամարդը երիտասարդ աղջիկներին ներկայացել է որպես լուսանկարիչ, որից հետո նրանց հրավիրել է նկարահանվելու իր տանը։ Այնտեղ նա հարձակվել է տուժածների վրա եւ ստիպել նրանց սեռական բնույթի գործողություններ կատարել։

Իրավապահ մարմիններին դիմել է հինգ կին, որոնք, ըստ իրենց, տուժել են պրոդյուսերի գործողություններից։

Վայնբերգին մեղադրանք է առաջադրվել բռնություն գործադրելու, բռնաբարության եւ հարկադիր զուգակցման համար։ Նրան նաեւ ազատազրկում է սպառնում տուժողին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար։

Վայնբերգը 2002 թվականից աշխատում է 100 սերիաներից բաղկացած «Կլինիկա» սիթքոմի վրա: Նա հինգ անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, որպես սերիալի հեղինակների թիմի մաս։ Վայնբերգը գրել է նաեւ «Անառակ Կալիֆոռնիա», «Մահվան հովիտ» շոուների ու «Ամերիկյան հայրիկ» մուլտսերիալի սցենարները։



© NEWS.am STYLE