Թողարկվել է «Սպիտակ լոտոս» սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը

11:13   7 հոկտեմբերի, 2022

Հրապարակվել է «Սպիտակ լոտոս» սերիալի երկրորդ եթերաշրջանի լիարժեք թրեյլերը, որի պրեմիերան տեղի կունենա Amediateka առցանց կինոթատրոնում հոկտեմբերի 31-ին։

Նախագիծը վերադառնում է նոր կերպարներով եւ դրվագներով, որի գործողությունները տեղի են ունենում Սիցիլիայում գտնվող շքեղ իտալական հանգստավայրում: Առաջին սեզոնից իր դերին կվերադառնա միայն դերասանուհի Ջենիֆեր Քուլիջը։ Շարունակության մեջ նրան կմիանան Օբրի Պլազան, Թեո Ջեյմսը, Մայքլ Իմպերիոլին, Հեյլի Լու Ռիչարդսոնը եւ այլք։

Առաջին սեզոնում իր դերի համար Քուլիջը արժանացել է «Էմմի» մրցանակի՝ մինիսերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։



© NEWS.am STYLE