Ռոբ Շնայդերը հայտարարել է «Կենդանին» կատակերգության շարունակության մասին

13:27   7 հոկտեմբերի, 2022

Ռոբ Շնայդերը հայտարարել է 2001 թվականի «Կենդանին» գիտաֆանտաստիկ կատակերգության շարունակության մասին, հայտնում է Collider-ը։

Շարունակությունը կթողարկվի Tubi հոսքային ծառայությունում։ Շնայդերը կկրկնի ոստիկան Մարվին Մանգեի դերը, ում կենդանիների տարբեր օրգաններ են փոխպատվաստել։ Նա նաեւ կգրի սցենարը եւ հանդես կգա որպես նախագծի պրոդյուսեր եւ ռեժիսոր:

Սիքվելում Մարվինը կանցնի թոշակի, բայց նա եւս մեկ անգամ պետք է օգտագործի իր հին հմտությունները, երբ հանդիպի մի կենդանու, որը գերազանցում է իր կարողությունները։



© NEWS.am STYLE