Ուիլ Սմիթի կինը մեմուարներ կթողարկի

15:27   7 հոկտեմբերի, 2022

Ջադա Փինկեթ Սմիթը կնկարագրի իր կյանքի փորձը նոր ու անկեղծ մեմուարերում։ Այս մասին հայտնում է The Hollywood reporter-ը։

Հուշագրությունը, որը կթողարկվի հաջորդ աշնանը, հայտնի դերասանի կնոջ խոսքերով, կպատմի «դժվար, բայց հուզիչ ճանապարհորդության ընթացքում քաղված դասերի՝ ինքնասպանության հասնող դեպրեսիայից մինչեւ անձնական աճի եւ իսկական կանացի ուժի հաղթանակի մասին»:

Հայտարարության համաձայն՝ Փինկեթ-Սմիթը մանրամասն կներկայացնի իր «ոչ ավանդական դաստիարակությունը Բալթիմորում», հանգուցյալ ռեփեր Թուփակ Շակուրի հետ իր բարեկամությունը (նրանք միասին սովորել են Բալթիմորի արվեստի դպրոցում), դերասան Ուիլ Սմիթի հետ իր «դժվար ամուսնությունը» եւ մայրության փորձը։ Փինկետ Սմիթը եւ Ուիլ Սմիթը, որոնք ամուսնացել են 1997 թվականին, ունեն երկու երեխա՝ 24-ամյա Ջեյդենը եւ 21-ամյա Ուիլոուն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատակերգու Քրիս Ռոքը, ում «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ ապտակել է դերասան Ուիլ Սմիթը, ասել է, որ իրեն առաջարկել են վարել արարողությունը հաջորդ տարի, սակայն նա մերժել ։

Ուիլ Սմիթը մարտի 27-ին բեմ էր բարձրացել «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ եւ ապտակել հաղորդավար Քրիս Ռոքին՝ կնոջ «շատ կարճ մազերի» մասին կատակելու պատճառով։ Ջադա Փինքեթ-Սմիթը տառապում է աուտոիմուն հիվանդությամբ, եւ նրա մազերը թափվում են։



© NEWS.am STYLE