«Կուռք» սերիալի պրեմիերան հետաձգվել է հաջորդ տարի

16:29   7 հոկտեմբերի, 2022

HBO-ն փոխել է իր նոր՝ «Կուռք» շոուի թողարկման ամսաթիվը։ Փոփ երաժշտության աշխարհի մասին վեց դրվագից բաղկացած դրաման էկրաններին կհայտնվի 2023 թվականին։

Ի սկզբանե, սերիալը պետք է թողարկվեր այս տարվա նոյեմբեր ամսին։ Իբր մեղավոր են որոշ դրվագների ու տեսարանների վերանկարահանումները։ «Կուռք»-ում գլխավոր դերերը կատարել են երգիչ The Weeknd-ը (իսկական անունը՝ Աբել Տեսֆայե) եւ Լիլի-Ռոուզ Դեփը։ Ռեժիսոր եւ համահեղինակ՝ Սեմ Լեւինսոն (Էյֆորիա):

Սերիալի սյուժեն պատմում է երիտասարդ արտիստուհու (Դեփ) մասին, ով հանդիպում է ազդեցիկ պրոդյուսերի եւ առեղծվածային կուռքի (The Weeknd) հետ։ Նա արտիստուհուն առաջարկում է կարիերայի առաջխաղացում, որը սպառնում է վտանգավոր ու կործանարար հետեւանքներով։

Ժապավենում նկարահանվել են նաեւ Թրոյ Սիվանը, Ռեյչել Սեննոտը, Հենք Ազարիան, Դեն Լեւին, Ֆլին, Ջենի Քիմը, Սյուզաննա Սոնը, Էլի Ռոթը եւ այլք։ Հետաձգման մասին լուրերին զուգահեռ՝ հայտնվել է շոուի պաշտոնական թիզերը։



© NEWS.am STYLE