Ֆրանսիայում նկարահանումների ժամանակ Ջոնի Դեփին մեղադրել են ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ

17:31   7 հոկտեմբերի, 2022

C News պորտալը հայտնում է ֆրանսիական «Ժաննա Դյուբարի» պատմական դրամայի կուլիսներում ծագած սկանդալի մասին։ Կայսր Լուի XV-ի դերը ֆիլմում խաղում է Ջոնի Դեփը։

Ըստ ինսայդերների՝ Դեփն անընդհատ ուշանում է նկարահանման հրապարակից, ինչի պատճառով էլ նկարահանման գործընթացի ավարտն անընդհատ հետաձգվում է։ Ճշտապահության նման բացակայությունը լրջորեն նյարդայնացնում է Մեյնվեյն ֆիլմի ռեժիսորին, ով խաղում է Ժաննայի՝ Լուիի սիրելիի ու սիրուհու դերը։

«Ամեն ինչ շատ լուրջ է։ Նա հիանալի դերասան է, երբ նկարահանման հրապարակում է: Երբեմն ամբողջ թիմը պատրաստ է, առավոտյան ժամը վեցին, բայց ոչ ոք չկա: Մայվենը սկսում է բարկանալ, իսկ հաջորդ օրը նա արդեն բացակայում է, իսկ Դեփը տեղում է»,- պատմել է օգնականներից մեկը։

louisxv.jpg (169 KB)

Լրագրող Բեռնար Մոնտիելը նույնպես ընդգծում է, որ Դեփի եւ Մայվենի հարաբերությունները լուրջ ճգնաժամի մեջ են.

«Լավ իմաստով, այս շաբաթը նրանք կարող էին ավարտել: <…> Ամեն ինչ շատ վատ է ընթանում։ Ընդհանրապես միասին չեն կարողանում աշխատեն ու անընդհատ վիճում են»:

Դեփի համար Լյուդովիկի դերն առաջինն էր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի նկատմամբ դատարանում տարած հաղթանակից հետո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դերասանը կնկարահանի իտալացի նկարիչ եւ ճարտարապետ Մոդիլիանիի մասին կենսագրական ֆիլմ։



© NEWS.am STYLE