«Ագապի»․ Իննա Խոջամիրյանի ու Գոշ Հակոբյանի գլխավոր դերակատարմամբ նոր հեռուստասերիալի մանրամասներն ու լայն աշխարհագրությունը (ֆոտո)

14:06   7 հոկտեմբերի, 2022

Սեպտեմբերի 26-ից ATV-ի հեռուստադիտողը հետեւում է նոր՝ «Ագապի» հեռուստասերիալին, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Իննա Խոջամիրյանն ու Գոշ Հակոբյանը։ Հեռուստասերիալը ծնվել է սցենարիստ Անահիտ Մխիթարյանի ու պրոդյուսեր, ռեժիսոր Ելենա Արշակյանի հերթական համագործակցության արդյունքում։ Այն արդեն հասցրել է հետաքրքրության մեջ պահել հեռուստադիտողին, սակայն սցենարիստի խոսքով՝ ամենահետաքրքիր սերիաները դեռեւս առջեւում են։ 

310720219_660342332272661_5210428967548068873_n.jpg (110 KB)

NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով սերիալի պատմությանն ու  ստեղծման ոգեշնչմամը՝ Անահիտ Մխիթարյանը մանրամասնեց,-«Հայաստանի Մադան գյուղը, ժամանակին գրեթե ամբողջությամբ բնակեցված է եղել պոնտիներով` հույներով: Հիմա էլ Մադանում հույներ են ապրում, իսկ Ագապին հույնի եւ հայի աղջիկ է, որ մեծացել է Հունաստանում, իսկ հիմա վերադառնում է Հայաստան, որտեղ պիտի սկսի բացահայտել իր անցայլն ու գտնի հորը: Երբ սցենարն ու սյուժեն դեռ քննարկման փուլում էին, կար Ագապիի մի թեկնածու, ու էլ ուրիշ անուն չէր քննարկվում: Վստահ էինք, որ Իննան շատ լավ Ագապի կլինի: Առաջարկեցինք ու ինքն էլ համաձայնեց»:

310834664_424297936555358_2920444184774478251_n.jpg (81 KB)

Բացի Իննայից ու Գոշից՝ սերիալում հեռուստադիտողը կտեսնի այլ ճանաչված դերասանների՝  Հմայակ Հակոբյանին, Սիրանույշ Լազյանին, Սամվել Դանիելյանին, Լիա Զախարյանին, Էրվին Ամիրյանին, Անահիտ Ղուկասյանին եւ Արտակ Այվազյանին:

311056829_1151703135443818_2811369273562017904_n.jpg (99 KB)

Նկարահանումների աշխարհագրութունը եւս լայն է,-«Ինչպես որ «Շիրազի վարդը» հեռուտասերիալում, անկախ ամեն բարդությունից, որ այդ պահին կար Իրանում, մեր խումբը մեկնեց Թեհրան, այդպես էլ հիմա ավելի գեղեցիկ ու իրական պատմություն ունենալու համար նկարահանումներ են իրականացվել Աթենքում, Մադանում ու Երեւանում»:

310735279_1373042346561674_3088060936754873461_n.jpg (132 KB)

«Ստի վրա կառուցված ոչ մի բան երկար կյանք չի ունենում»․ Անահիտի խոսքով՝ հենց այս միտքն է սերիալի հիմքում, որի ապացույցները հերոսների օգնությամբ կներկայացվեն առաջիկա սերիաների ընթացում։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ սերիալի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE