Ռեփեր Պաշա Տեխնիկը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

18:17   7 հոկտեմբերի, 2022

Ռուս ռեփեր Պաշա Տեխնիկը (իսկական անունը՝ Պավել Իվլեւ) թմրանյութ օգտագործելուց հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնում է «Рифмы и панчи» Telegram ալիքը։

Նշվում է, որ արտիստը կարող է կոմայի մեջ լինել։ Այս մասին տեղեկությունը հաստատել է նրա նախկին կինը՝ Եվա Կարիցկայան։ «Ինձ չի հետաքրքրում, որ Պաշան է մեղավոր։ Բոլոր նրանք, ում հետ օգտագործել է նա այդ նյութերը են նրան՝ այրվեք դժոխքում։ Ինչպես կարելի է մարդուն հրահրել օգտագործել արգելված նյութեր՝ իմանալով, որ մարդն ունի էպիլեպսիա, - հայտարարել է կինը։

2020 թվականի հունիսին մերձմոսկովյան Բալաշիխայում Պաշա Տեխնիկին կանգնեցրել են ճանապարհային ոստիկանները, երբ նա գտնվել է հարբած վիճակում։ Փորձաքննությամբ պարզվել է, որ նա թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան խանգարում ունի։ Այնուհետեւ ռեփերը 11 ամիս անցկացրել է բանտում՝ հարբած վարելու համար։



© NEWS.am STYLE