Ջասթին Բիբերը չեղարկել է Justice World Tour-ի համաշխարհային շրջագայության մնացած համերգները

22:12   7 հոկտեմբերի, 2022

Երգիչ Ջասթին Բիբերը չեղարկել է իր համաշխարհային շրջագայության մնացած շոուները։ Այդ մասին գրում է The Independent-ը։

Նախկինում կատարողն արդեն չեղարկել է հոկտեմբերին նախատեսված 12 ելույթ։ Համերգները հետաձգվել են հաջորդ տարի, դրանց ստույգ օրը դեռ հայտնի չէ։

Բիբերի Justice World Tour-ն ի սկզբանե պետք է սկսվեր 2020 թվականին, սակայն այն հետաձգվեց համաճարակի պատճառով։



© NEWS.am STYLE