Nintendo-ն ցուցադրել է Super Mario խաղի հիման վրա նկարահանված մուլտֆիլմի առաջին թիզերը

23:12   7 հոկտեմբերի, 2022

Nintendo-ն հրապարակել է Mario հայտնի խաղերի շարքի ադապտացիայի առաջին թրեյլերը։ Illumination ստուդիայի YouTube-ի ալիքում հայտնվել է տեսանյութ, որում սանտեխնիկը փրկում է աշխարհը։

Ըստ սյուժեի՝ Mario խաղերի գլխավոր բացասական հերոսը Bowser-ը ոչնչացնում է մեկ այլ թագավորություն եւ կուլ է տալիս աստղերին՝ պահանջելով իրեն արժանի հակառակորդ գտնել, որը դառնում է իտալացի Մարիոն եւ հայտնվում է սնկերի թագավորությունում։

Մարիոյին հնչյունավորել է դերասան Քրիս Պրետը։ Մնացած կերպարները խոսում են Անյա Թեյլոր-Ջոյի, Չարլի Դեյի, Ջեք Բլեքի, Քիգան-Մայքլ Քիի, Սեթ Ռոգենի եւ այլ աստղերի ձայներով։



© NEWS.am STYLE