Ինչպես համադրել աշնան ամենանորաձեւ բաճկոնը․ 5 ոճային գաղափարներ (ֆոտո)

14:36   8 հոկտեմբերի, 2022

Ավիատոր-բաճկոնի համար պետք է շնորհակալություն հայտնել օդաչուներին՝ քսաներորդ դարում դա նրանց համազգեստն էր։ Մարտական ​​առաջադրանքների ժամանակ օդաչուները կրում էին ոչխարի մորթուց կտրված բաճկոններ, որոնք հիանալի կերպով պահպանում էին ջերմությունը եւ հնարավորինս հարմարավետ էին: 1940-ականներին այս վերնազգեստը դարձավ յուրահատուկ հպարտություն՝ բաղձալի բաճկոնը շնորհվում էր երիտասարդ օդաչուին՝ ուսումնարանի առաջին կուրսն ավարտելուց հետո:

Այժմ ավիատոր-բաճկոնը ներկայացված է ամենահնարավոր տարբերակներով՝ շոկոլադե երանգի դասականից մինչեւ անսովոր բազմագույն լուծումներ: Օրակարգում միայն մեկ հարց է մնացել՝ ինչպես համադրել այն։ Մենք մեկտեղել ենք 5 գաղափար, որոնք բոլորը կարող են կրկնել։

Սքինի ջինսերով

7269bcced7ec93d292ee106db035d77b_cropped_666x833.jpg (96 KB)

Չնայած այն հանգամանքին, որ այժմ արդիական են ջինսերի ավելի ազատ մոդելները, սքինի ջինսերը դեռ չեն կորցնում իրենց դիրքերը։ Նման բաճկոնի հետ համադրությունը ստեղծում է ոճային համարձակ լուք՝ ծավալուն վերնազգեստ, իսկ տաբատն ընդգծում է ոտքերը։ Կերպարը համալրեք կոպիտ կամ զանգվածային սպորտային կոշիկներով: Պարզապես պատրաստ եղեք այն փաստին, որ նման լուքով շրջապատի ամբողջ ուշադրությունը կկենտրոնանա ձեզ վրա:

Կաշվե տաբատով

654.jpg (150 KB)

Այս նյութից կարված տաբատները իդեալական են սեզոնին, երբ եղանակն ավելի հաճախ է փոխվում, քան Քանյե Ուեսթի տրամադրությունը։ Դրանք ունեն եւ մեկ անվիճելի պլյուս՝ մոդելն արդեն շատ սեզոններ թրենդային է համարվում։  Ընտրեք տարբերակներ, որոնք լավ տեղավորվում են կոնքերի վրա եւ մի փոքր ընդարձակվում դեպի ներքեւի հատվածում:

Մինիով

1dc87e2c23dd5fc52a4979efec703c37_cropped_666x833.jpg (127 KB)

Չնայած այն հանգամանքին, որ տաք սեզոնն ավարտվել է, որոշ ժամանակ չի կարելի հրաժարվել կարճ զգեստներից ու կիսաշրջազգեստներից։ Բայց մի վտանգեք ձեր առողջությունը՝ մի մոռացեք զուգագուլպաների եւ տաք վերնազգեստի մասին: Մինի կիսաշրջազգեստի հետ համադրությամբ ավիատոր-բաճկոնը հիանալի այլընտրանք է վերարկուի համար: Դուք կունենաք գայթակղիչ տեսք, հատկապես, երբ համադրեք բարձրաճիտ կոշիկների հետ:

Ուղիղ (դասական) տաբատով

2853541.jpg (72 KB)

«Սպիտակ-վերեւ սեւ-ներքեւ» դրես կոդը ավիատոր-բաճկոնը չի բացառվում նորաձեւության հավասարումից: Ազատորեն համադրեք։ Հատկապես շահեկան կերպար  կստանաք արտասովոր դետալների եւ կոնտրաստային գույնի բլուզի համադրությունից։  Մոնոխրոմ լուքին հենց դա կհաղորդի նորաձեւ ու ոճային տեսք:

Ջինսե տաբատով

e34a3c7128745998d3b384c717834473_cropped_666x833.jpg (107 KB)

Ցանկացած ազատ ջինսե տաբատ, ծավալուն սվիտեր, սպորտային կամ կոպիտ կոշիկներ եւ աշնան համար նախատեսված ոճային լուքը պատրաստ է: Նույնիսկ եթե դուք պարզապես պատրաստվում եք քայլել փողոցով, նման պարզ համադրությունը ձեր տեսքը հնարավորինս ոճային կդարձնի։

Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE