Ռոզա Լինն իր եվրատեսիլյան «Snap» երգը ներկայացրել է նոր տեսահոլովակով (ֆոտո/վիդեո)

15:34   8 հոկտեմբերի, 2022

«Snap» երգի անհավանական հաջողությունից հետո «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն աշխարհին սիրելի դարձած իր հիթը ներկայացրել է նոր տեսահոլովակով։ Այժմ արդեն Columbia Records-ի արտիստ համարվող երգչուհին հայտնի երգի նոր տեսահոլովակի շուրջ աշխատել է արտասահմանյան թիմի հետ․ երաժշտական հոլովակի ռեժիսորը Դանո Սերնին է, պրոդյուսերը՝ Անդրեա Սավեդրան։ Տեսահոլովակը նկարահանվել է Միացյալ Նահանգներում։

Ռոզա Լինի «Snap»-ի եվրատեսիլյան տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է։

Հիշեցնենք, որ երգչուհին «Եվրատեսիլ 2022»-ում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, սակայն Spotify-ում «Snap»-ը գրանցել է հետեվրատեսիլյան ռեկորդներ․ Հայաստանը ներկայացնող երգը դարձել է «Եվրատեսիլ»-ի պատմության ամենաշատ լսելի 5 ստեղծագործություններից մեկը՝ առաջ անցնելով, նույնիսկ, աշխարհահռչակ ABBA խմբի «Waterloo»-ից:

311014244_1537609586681726_939769014927605786_n.jpg (76 KB)

311096649_461764942418643_8987834332452699406_n.jpg (73 KB)

311185490_669317337723669_663754071779194464_n.jpg (83 KB)

311063634_1157885588453595_5289786595589066194_n.jpg (84 KB)

Լուսանկարները՝ Ռոզա Լինի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE