«Գահերի խաղի» դերասանուհի Լենա Հիդին ամուսնացել է

12:31   10 հոկտեմբերի, 2022

«Գահերի խաղի» դերասանուհի Լենա Հիդին ամուսնացել է դերասան Մարկ Մենչակայի հետ: Այս մասին հայտնում է DailyMail-ը։

Հարսանիքի հյուրերի թվում էին Սոֆի Թերները, որը «Գահերի խաղում» կերտել է Սանսա Սթարքի դերը, ինչպես նաեւ նրա ամուսին Ջո Ջոնասը, Ռիկ Էսթլին եւ Չարլի ՄաքՅուանը։

Զույգը հարաբերությունները հաստատել է 2020 թվականի նոյեմբերին։ Մի քանի ամիս առաջ նրանց միասին նկատել էին Սթիվեն Քինգի «The Outsider»-ի ադապտացիայի պրեմիերային, որտեղ գլխավոր դերակատարը Մենչական էր: Դերասանի հետ հարաբերություններ սկսելուց երկու տարի առաջ Հիդին բաժանվել է Դեն Քադանից, ումից դերասանուհին դուստր ունի։

Հիդիի առաջին ամուսինը երաժիշտ Փիթեր Փոլ Լոքրանն է, ում հետ նա ամուսնացել էր 2007 թվականին, սակայն վեց տարի անց ամուսնությունը խզվեց։ Նախկին ամուսիններն ունեն 11-ամյա որդի։



© NEWS.am STYLE