UC Berkeley համալսարանում կուսումնասիրեն Նիկի Մինաժի կերպարը

10:17   11 հոկտեմբերի, 2022

Ամերիկյան UC Berkeley համալսարանն ուսանողներին առաջարկել է դասընթաց՝ Նիկի Մինաժի մասին. այն կոչվում է Nicki Minaj: The Black Barbie Femmecee & Hip Hop Feminisms (Նիկի Մինաժ: Սեւամորթ բարբի ֆեմիսիստն ու հիփ հոփ ֆեմինիզմը), գրում է Hypebeast-ը։

Դասընթացի մասին, իր թվիթերյան էջում, հայտնել է համալսարանի պրոֆեսորներից մեկը`նշելով, որ այն նախընտրելի կլինի նրանց համար, ովքեր «հետաքրքրված են Մինաժի եւ նրա արտադրանքի վերաբերյալ քննադատական ​​մոտեցմամբ՝ ավելի լայն պատմա-սոցիալական կառույցների եւ հիփ-հոփ ֆեմինիզմի համատեքստում»:

Դասընթացի համար ուսանողները կարող են գրանցվել 2023 թվականի գարնանային կիսամյակում:

Մինաժը, տեսել է թվիթերյան գրառումը եւ մեկնաբանել այն`գրելով, որ կցանկանար այցելել, ինչին ի պատասխան, պրոֆեսորը նշել է, որ լսարանում «երգչուհի ներգրավվածությունը հրաշալի կլինի»։

Ավելի վաղ Նիկի Մինաժը հրապարակել էր «Super Freaky Girl» երգի հոլովակը, որի հեղինակը Ջոզեֆ Կանն է, ով նախկինում աշխատել է Բրիթնի Սփիրսի, Թեյլոր Սուիֆթի եւ Էմինեմի հետ։



© NEWS.am STYLE