Գլխարկներ, որոնք թրենդային են 2022 թվականի աշնանը

18:54   11 հոկտեմբերի, 2022

Գլխարկների 2022-2023 աշնանային եւ ձմեռային թրենդները ցույց են տալիս, որ մոդելավորողների համար կարեւոր է, ո՛չ միայն մեր տաք, այլ նաեւ՛ ոճային լինելը:

Ստորեւ News.am STYLE-ը ձեզ է ներկայացնում այս աշնանը նորաձեւ համարվող գլխարկները:

Բալակլավա

Այս գլխարկն ընդգրկում է ողջ գլուխն ու վիզը՝ բաց պահելով երեսը: Այն տաք է պահում խիստ ձմռանը եւ մաս է կազմում տարբեր երկրների զինվորական համազգեստին: Շատերը քննադատաբար են մոտենում այս տարբերակին՝ նշելով, որ դա, կարծես, գլխարկի եւ հիջաբի խառնուրդ է:

gettyimages-1428755144-612x612.jpg (73 KB)

Երկար փոչով գլխարկներ

Գլխարկները կրկին թրենդային են աշուն-ձմեռ հավաքածուներում: Այս գլխարկները հայտնի են, որովհետեւ պարզ են, ոչ պաշտոնական, տաք եւ հեշտ են տեղավորվում իրերի մեջ:

gettyimages-1309096447-612x612.jpg (70 KB)

Բերետ

Ֆրանսիական այս գլխարկները նորաձեւություն են վերադառնում այնպիսի ընկերությունների միջոցով, ինչպիսիք են Paul and Joe-ը, Gucci-ը եւ Bora Aksu-ը: Մոդելավորողները գիտեն, որ այս գլխարկը ոճային է ցանկացած կերպարի հետ:

gettyimages-565879747-612x612.jpg (108 KB)

Քլոշ գլխարկներ

Քլոշ գլխարկները՝ 1920-ականների եւս մի թրենդ են՝ փոքր-ինչ ժամանակակից լուշումներով, որոնք հայտնի են դարձել, երբ նորաձեւության ընկերությունները, ինչպիսիք են Moschino-ն, Off-White-ը եւ Richard Quinn-ը, ներկայացրել են դրանք:

gettyimages-1199077817-612x612.jpg (141 KB)

Լուսանկարները՝ Getyy Images



© NEWS.am STYLE