Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ (ֆոտո)

21:21   11 հոկտեմբերի, 2022
Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ։
Կենտրոնական բեմը խորհրդանշում է հոլը, որը շրջապատված է պտույտն արտացոլող թելերով: Այդ գունավոր թելերը շողում են նաեւ բեմի վերեւում` հանդիսատեսին եւ հեռուստադիտողին փոխանցելով յուրաքանչյուր ելույթի էներգիան: Մինիմալիստական լուծումներով եւ տեխնիկապես հագեցած այս բեմը թույլ կտա մասնակիցներին այն համապատասխանեցնել իրենց ելույթների եւ շոուի պահանջներին:
311221512_5656522227788530_4589673500453927810_n.jpg (115 KB)
«Մեր նպատակն էր ստեղծել ժամանակակից եւ տեխնոլոգիապես հագեցած բեմ, որը կարտահայտի մեր տեսլականը, ինչպես նաև կբավարարի մասնակիցների ստեղծագործական պահանջները: Մենք արդեն սկսել ենք աշխատանքը մասնակից 16 պատվիրակությունների հետ, եւ պատրաստվում ենք իսկապես կախարդական շոու պարգեւել դեկտեմբերին»,- նշում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը:
Հիշեցնենք, մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
311237608_5656522281121858_4733495293213342830_n.jpg (111 KB)
311255124_5656522141121872_2613055759668157467_n.jpg (75 KB)
311406140_5656522277788525_335681256715985708_n.jpg (117 KB)
311571526_5656522201121866_1884492953903913168_n.jpg (115 KB)
311627568_5656522127788540_4525616091858790991_n.jpg (24 KB)


© NEWS.am STYLE